Աշխարհ

15.11.2016 17:53


Ինչպես են դիմավորում առաջին ձյունը Նորվեգիայում (տեսանյութ)

Ինչպես են դիմավորում առաջին ձյունը Նորվեգիայում (տեսանյութ)

Բլոգեր Տոր Էքհոֆը, ով հայտնի է «apetor» մականունով, հրապարակել է նոր տեսանյութ, որում ցույց է տվել՝ ինչպես է դիմավորում առաջին ձյունը։ Տեսանյութը հայտնվել է «Reddit»–ի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է TJ–ն։

Տեսանյութի սկզբում Էքհոֆը միայն անդրավարտիքով քայլում է ձնեպատ անտառով՝ ձեռքին օղու շիշը։ Դրանից հետո նա բենզասղոցով սղոցում է լոգախցիկի միջի սառույցը և պառկում դրանց մեջ։

Բլոգերը հայտնի է դարձել 2011թ–ին՝ շնորհիվ տեսանյութերի այն շարքի, որոնցում նա չմուշկներով սահում է գետի վրայով, այնուհետև որոշում է լողանալ այդ գետում։ Նրա անփոփոխ ատրիբուտն է «Vikingfjord» օղու շիշը։

Էքհոֆը 51 տարեկան է։ Ապրում է Նորվեգիայի արևելքում գտնվող Սանեֆորդ կոմունայում և աշխատում է ներկի գործարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը