Աշխարհ

17.11.2016 18:55


Սիլվեսթեր Սթալոնեն գովաբանել է իր կնոջը՝ 3 չքնաղ դուստր մեծացնելու համար (լուսանկարներ)

Սիլվեսթեր Սթալոնեն գովաբանել է իր կնոջը՝ 3 չքնաղ դուստր մեծացնելու համար (լուսանկարներ)

Վերջերս հայտնի է դարձել, որ հայտնի դերասան Սիլվեսթեր Սթալոնեի դուստրերը պարգևատրվելու են «Միսս «Ոսկե Գլոբուս 2017»» մրցանակով, որն ամեն տարի շնորհվում է կինոգործիչների երեխաներին:

3 գեղեցկուհու հայրը, արձագանքելով այդ լուրին, «Entertainment Tonight»–ի հետ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ չի հավատում, թե որքան արագ իր աղջիկները մեծացան։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

70–ամյա Սթալոնեն նշել է, որ այդպիսի հրաշք աղջիկներ մեծացնելն իր կնոջ՝ նախկին մոդել Ջեննիֆեր Ֆլավինի շնորհքն է։

«Այս ամենում գովասանքի է արժանի իմ կինը։ Ես ապշած եմ, որ կյանքն այսքան արագ է ընթանում, և իմ աղջիկներն էլ այսքան հրաշալի են դարձել»,–ասել է աստղը։

20–ամյա Սոֆյան սովորում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, 18–ամյա Սիսիթինեն իր մայրիկի ուղին է շարունակում՝ որպես հաջողակ մոդել, իսկ 14–ամյա Սքարլեթը տաղանդավոր ատլետուհի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը