Աշխարհ

17.11.2016 16:15


Ադրբեջանը 1, 027 մլրդ մանաթով ավելացրել է իր պաշտպանական ծախսերը

Ադրբեջանը 1, 027 մլրդ մանաթով ավելացրել է իր պաշտպանական ծախսերը

Ադրբեջանը փոփոխություններ է մտցրել «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծում։ Ինչպես հաղորդում է «Report»–ը, նախագծի նոր տարբերակում պաշտպանական ծախսերն աճել են 63,6 տոկոսով՝ 1,615 միլիարդից հասնելով 2,642 միլիարդ մանաթի։

Այդ գումարից 1269,9 միլիոն մանաթը հատկացվել է պաշտպանական ուժերին, 111, 9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, 2,6 միլիոն մանաթը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններին, և ևս 1 257,6 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։ Արդյունաբերական և շինարարական ծախսերն էլ իրենց հերթին աճել են 34 տոկոսով՝ հասնելով 2,521 միլիոն մանաթի։ Դրանք աճել են կրթության, գիտության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ծախսերի կրճատման հաշվին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը