Աշխարհ

17.11.2016 16:10


Ուշագրավ մանրամասներ Թուրքիայում «Իսլամական պետության» գործունեությունից (լուսանկար)

Ուշագրավ մանրամասներ Թուրքիայում «Իսլամական պետության» գործունեությունից (լուսանկար)

Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության վերաբերյալ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել:

Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ բացահայտումները արվել են 2015թ. հոկտեմբերին Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը։

Ըստ աղբյուրի՝ նշյալ գործին կցված է մի ոստիկանական արձանագրություն, որը կազմվել է գործով կասկածյալ Յակուբ Քարաօղլուի համակարգչում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում: Թուրքիայի՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը Քարաօղլուի համակարգչում հայտնաբերել է տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են ԻՊ անդամները ազատորեն շրջում փողոցներում: Ըստ տեսագրության՝ ԻՊ դրոշներ կրող ակտիվիստները 3 մոտոցիկլետով և 11 մեքենայով երթի են դուրս եկել Գազիանթեպում, իսկ փողոցներում հավաքված մարդիկ աջակցել են նրանց:

ԻՊ անդամ, մահապարտ Յունուս Դուրմազի գրառումները ևս բավական շատ տեղեկություն են բացահայտում Գազիանթեփում խմբավորման ենթակառույցների մասին: Ըստ այդմ՝ ԻՊ-ն Գազիանթեփում 150 մարդու է անդամագրել ու մարզել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը