Աշխարհ

18.11.2016 12:00


Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու  Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից, Ալիևը շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, էներգետիկ անվտանգության ոլորտներում, հաջողությամբ զարգանում են, առկա է երկկողմ հարաբերությունների ամրապնդման հսկայական ներուժ»,–նշվում է հաղորդագրությունում:

Թրամփը, շնորհակալություն հայտնելով ուշադրության և շնորհավորանքի համար, նշել է, որ «շատ դրական խոսքեր է լսել Իլհամ Ալիևի մասին և նրան հաջողություն է մաղթել աշխատանքում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը