Աշխարհ

18.11.2016 20:52


«Time»–ը հրապարակել է 1826–2015թթ. 100 ամենաազդեցիկ լուսանկարները

«Time»–ը հրապարակել է 1826–2015թթ. 100 ամենաազդեցիկ լուսանկարները

Ամերիկյան «Time» պարբերականը հրապարակել է 1826–2015թթ. ամենաազդեցիկ լուսանկարները։

3 տարվա ընթացքում ամսագրի լրագրողները համագործակցել են միջազգային հոգաբարձուների, պատմաբանների, ֆոտոխմբագիրների ու լուսանկարիչների հետ, որոնք էլ օգնել են նրանց կազմել 100 լուսանկարների ցանկը։ Դրանք կարելի է տեսնել համապատասխան պորտալում, որտեղ յուրաքանչյուր աշխատանք ուղեկցվում է լուսանկարի ստեղծման պատմության մանրամասն նկարագրությամբ և նույնիսկ փաստավավերագրական ֆիլմով։

Նշվում է, որ չկան հատուկ ֆորմուլաներ, որոնք հաշվի են առնվել հենց այդ նկարներն ընտրելու ժամանակ. պարզապես դրանցից շատերը փոխել են կյանքի վերաբերյալ մարդկանց պատկերացումները, ներգործել մեր աշխարհայացքի վրա։

«Time»–ի ցանկում են հայտնվել «Օսկար–2014»–ից հոլիվուդյան հայտնիների սելֆին, նավաստու և բուժքույրի համբույրը Թայմս–սքվերում, հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի դիմանկարը, «Պատերազմի սարսափը» և լեգենդար այլ գործեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը