Աշխարհ

19.11.2016 10:35


Մարկ Էնթոնիի կինը բաժանվել է նրանից Ջեյ Լոյի հետ համբուրվելու պատճառով (տեսանյութ)

Մարկ Էնթոնիի կինը բաժանվել է նրանից Ջեյ Լոյի հետ համբուրվելու պատճառով (տեսանյութ)

Ամերիկացի երաժիշտ և դերասան Մարկ Էնթոնիի երիտասարդ կինը՝ մոդել Շեննոն Դա Լիման, ամուսնալուծության հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ «Latin Grammys»–ի մրցանակաբաշխության ժամանակ Էնթոնին համբուրվել է նախկին կնոջ՝ Ջեննիֆեր Լոպեսի հետ։ Զույգի բաժանման մասին հայտնի է դարձել TMZ–ին։

Շուրթերից համբույրն անսպասելի տեղի է ունեցել Ջեյ Լոյի ելույթի ժամանակ, երբ նա մրցանակն էր շնորհում նախկին ամուսնուն։ Էնթոնին չի ընդդիմացել և նույնկերպ է պատասխանել նախկին կնոջը, լրագրողներն էլ որոշել են, որ նրանք վերամիավորվել են։ Բացի այդ, նշվում է, որ վերջերս նրանք շատ ժամանակ են անցկացնում իրար հետ։

Մարկն ու Շեննոնը երկու տարի է, ինչ ամուսնացած են։ Զույգը համատեղ երեխաներ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը