Աշխարհ

21.11.2016 13:23


Սիրիայում Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող է վիրավորվել

Սիրիայում Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող է վիրավորվել

Նոյեմբերի 20-ին Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախումներում Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Երեկոյան ԻՊ զինյալները հարձակվել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում գտնվող Թուրքիայի զինուժի ստորաբաժանումների վրա:

Նույն օրը Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Էլ-Բաբի քաղաքի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևմտյան շրջաններում տեղակայված ԻՊ զինյալների դիրքերին. ոչնչացվել է ԻՊ 17 թիրախ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը