Աշխարհ

21.11.2016 14:50


Քաբուլում մահապարտի գրոհի զոհ է դարձել 27 մարդ

Քաբուլում մահապարտի գրոհի զոհ է դարձել 27 մարդ

Աֆղանստանում՝ Քաբուլի Բաքիր ալ Օլում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ տեղի ոստիկանությանը հղումով։ Նշվում է, որ ևս 35–ը վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունից հայտնել են, որ պայթուցիկը շիական մզկիթի մոտ, որն այդ պահին մարդաշատ է եղել կրոնական արարողության առնչությամբ, գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը