Աշխարհ

21.11.2016 15:05


Մեսսիին 100 մլն եվրո են առաջարկել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարացնելու համար

Մեսսիին 100 մլն եվրո են առաջարկել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարացնելու համար

Ֆուտբոլային ակումբներից մեկն արգենտինացի հարձակվող Լիոնելլ Մեսսիին 100 մլն եվրո է առաջարկել կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարացնելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական «El Mundo»–ն։

Ակումբը, որի անունը չի նշվում, մտադիր է Մեսսիին իր պայմանագիրն առաջարկել։ Եթե արգենտինացին հրաժարվի «Բարսելոնայից», գնող ակումբը կազատվի պայմանագրում նշված 250 մլն եվրո վճարելու անհրաժեշտությունից։

«Բարսելոնայի» հետ Մեսսիի ներկա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018–ը։

Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի համար խաղում է 2004–ից։ Այդ ընթացքում նա Իսպանիայի 8–ակի չեմպիոն է դարձել, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, 3 անգամ՝ ՈւԵՖԱ–ի սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության։ Մեսսին 5 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը