Աշխարհ

21.11.2016 16:25


Հռոմի պապը թույլատրել է բոլոր քահանաներին աբորտի մեղքին թողություն տալ

Հռոմի պապը թույլատրել է բոլոր քահանաներին աբորտի մեղքին թողություն տալ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հռոմեական կաթոլիկ եկեղեցու բոլոր քահանաներին թույլատրել է աբորտի մեղքին թողություն տալ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ մինչև 2015–ի դեկտեմբերը Վատիկանը թույլ էր տալիս ներել աբորտի մեղքը միայն եպիսկոպոսներին ու թեմի գլխավոր խոստովանահայրերին։

Կաթոլիկ եկեղեցու հոբելյանական տարվա առնչությամբ, որն ավարտվում է 2016–ի նոյեմբերին, դա թույլատրվել է նաև մյուս քահանաներին։

Ֆրանցիսկոսը նշել է՝ առաջվա նման լրջագույն մեղք է համարում աբորտը, քանի որ այն անմեղ կյանք է խլում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը