Կարծիք

21.11.2016 22:31


Ջե՛յմս. հանկարծ դու էլ էն Մեթյույի նման չգնա՞ս ու պսակվես թրքուհու կամ ադրբեջանուհու հետ

Ջե՛յմս. հանկարծ դու էլ էն Մեթյույի նման չգնա՞ս ու պսակվես թրքուհու կամ ադրբեջանուհու հետ

Ես այս հարվածին չեմ դիմանա...
Դու ինձ տխրեցրիր, Ջեյմս: Ինչո՞ւ ես հեռանում, Ջեյմս: Մի՛ լքիր մեզ, Ջե՜յմս: Մեր հույսը քեզ վրա էր, Ջեյմս, որ վերջապես Ղարաբաղում հետաքննության մեխանիզմներ կստեղծես...
Իսկ դու հեռանում ես Մինսկի խմբից, Ուորլի՛ք, թուլացնելով հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները...
Բաժանումից առաջ մի խնդրանք քեզ, Ջե՛յմս. հանկարծ դու էլ էն Մեթյույի նման չգնա՞ս ու պսակվես թրքուհու կամ ադրբեջանուհու հետ: Չանե՛ս այդ բանը, Ջե՛յմս, խնդրո՜ւմ եմ...
Այլապես, հայոց ռազմահայրենասիրական մտքի ողջ զորագունդը կհանես քո դեմ: Այդ հզոր պաթոսը քեզ կսպանի, Ջե՜յմս...
Իսկ դու տակավին երիտասարդ ես....

Կիմա Եղիազարյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը