Աշխարհ

22.11.2016 10:00


Մոուրինյու. «Մխիթարյանին ասացի, որ «Արսենալի» դեմ խաղն իր համար չէ»

Մոուրինյու. «Մխիթարյանին ասացի, որ «Արսենալի» դեմ խաղն իր համար չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչու չի խաղում Հենրիխ Մխիթարյանը։

«Ես Հենրիխին ասացի, որ «Արսենալի» դեմ խաղն իր համար չէ. չեմ կարծում, որ նրան հարմար կլիներ 2–րդ խաղակեսում փոխարինման դուրս գալ 10 կամ 20 րոպեով։ Հենրիխին լավ դիմակայություն է պետք, որում նա դուրս կգա առաջին իսկ րոպեներից կամ կմասնակցի ամբողջ 2–րդ խաղակեսին։ Նրան քիչ ճնշում է պետք և ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի ինքնադրսևորվի։

Այո, նա մոտենում է նրան, ինչին ես սպասում եմ նրանից։ Այսօր ես ասացի, որ նա խաղալու է «Ֆեյենորդի» հետ։ Իհարկե, նա դժգոհ է այս իրավիճակից, բայց ձգտում է, աշխատում է, որ փոխվի»,–ասել է Մոուրինյուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը