Աշխարհ

23.11.2016 14:50


ՀԴԲ–ն դադարեցրել է Բրեդ Փիթի դեմ սկսած հետքաննությունը (տեսանյութ)

ՀԴԲ–ն դադարեցրել է Բրեդ Փիթի դեմ սկսած հետքաննությունը (տեսանյութ)

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները դադարեցրել են հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի դեմ սկսած հետքաննությունը, որին ավելի վաղ կասկածում էին որդեգրած որդու՝ Մեդդոքսի նկատմամբ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։

Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել ինքնաթիռում ս. թ. սեպտեմբերին։ TMZ–ի փոխանցմամբ՝ ՀԴԲ–ն կասկածելի ոչինչ չի գտել։

Ավելի վաղ Ջոլին հայտնել էր, որ ամուսինը երբեմն կոպիտ է վարվում երեխաների հետ և վեճի ժամանակ հարձակվել է Մեդդոքսի վրա։

Հետաքննության դադարեցումը նշանակում է, որ Փիթն արդեն կարող է Ջոլիին հավասար իրավունքներ ունենալ երեխաների խնամակալության հարցում։

Ներկայումս նրանք ապրում են մոր հետ, Փիթը երբեմն այցելում է երեխաներին։

Ամուսնալուծված զույգը 8–15 տարեկան 6 երեխա ունի, որոնցից երեքը որդեգրված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը