Աշխարհ

24.11.2016 18:37


Հռոմի առեղծվածային անգլախոս աղջիկը հրաժարվել է ծնողների հետ տուն վերադառնալ (լուսանկարներ)

Հռոմի առեղծվածային անգլախոս աղջիկը հրաժարվել է ծնողների հետ տուն վերադառնալ (լուսանկարներ)

Առեղծվածային անգլախոս աղջիկը, ում, ինչպես հայտնել էինք, քնած էին հայտնաբերել Հռոմի փողոցներում, լուսանկարել են մեքենայի մեջ, երբ նա ուղևորվելիս է եղել ծնողների հետ հանդիպման, որոնց 6 ամիս չէր տեսել։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Պարզվել է՝ խորհրդավոր աղջիկը 21–ամյա շվեդ ուսանողուհի Էմբլա Ջաուհոջարվին է, ով անհետացել է Ստոկհոլմից մայիս ամսին։ Աղջկա հայրը խոստովանել է, որ փնտրել է աղջկան 6 ամիս և համացանցում նրա լուսանկարները տեսնելիս առաջին իսկ չվերթով Շվեդիայից Իտալիա է ժամանել։ Սակայն հանդիպման ժամանակ աղջիկը հրաժարվել է հոր հետ տուն վերադառնալ՝ նախընտրելով մնալ Հռոմի փողոցներում։

«Նա կործանված է։ Էմբլան նման չէ իրեն։ Նա այլ մարդ է, ով հազիվ խոսեց մեզ հետ։ Նա ուզում է վերադառնալ և ապրել փողոցներում, չի ուզում տուն գալ»,– Շվեդիայի դեսպանատանը, որտեղ ծնողները հանդիպել են աղջկան, ասել է հայրը՝ մեղադրելով Իտալիայի իշխանություններին աղջկան փողոցում թողնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը