Աշխարհ

24.11.2016 16:50


«Park Live»–ի հեդլայները լինելու է «System of a Down» ռոք խումբը

«Park Live»–ի հեդլայները լինելու է «System of a Down» ռոք խումբը

2017թ. հուլիսի 5–ին կայանալիք ամենամյա «Park Live» փառատոնի հեդլայները լինելու է աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը։ Փառատոնը տեղի է ունենալու 2017թ. հուլիս 5–ին Մոսկվայում։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, 5–րդ հոբելյանական «Park Live»–ն անցկացվելու է մոսկովյան ԲԿՄԱ-ի արենայում, որում, ընդհանուր առմամբ, տեղավորվում է 28 հազար հանդիսատես։

Վերամիավորվելուց հետո խումբը մյուս տարվանից սկսելու է իր նոր շրջագայությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը