Աշխարհ

24.11.2016 17:20


Մոսկվայի երկնքում կանխվել է բրիտանական և թուրքական ինքնաթիռների բախումը

Մոսկվայի երկնքում կանխվել է բրիտանական և թուրքական ինքնաթիռների բախումը

Մոսկվայի երկնքում 2 ինքնաթիռ չափազանց վտանգավոր հեռավորության վրա է հայտնվել։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ առկա է եղել բախման վտանգ:

Ինքնաթիռներից մեկը եղել է բրիտանական, մյուսը՝ թուրքական չարթեր:

Նշվում է, որ բրիտանական ինքնաթիռը գտնվել է 11 300 մետր բարձրության վրա, իսկ թուրքական չարթերը՝ 10 950 մետր։ Օդաչուների գործողությունների շնորհիվ աղետը կանխվել է:

Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը