Աշխարհ

24.11.2016 17:30


Պուտինը հանդիպել է ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի հետ

Պուտինը հանդիպել է ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՄԱԿ նոր գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մենք, մշտական կապի մեջ գտնվելով ձեր նախորդի հետ, որը պետք է ձեզ փոխանցի իր լիազորությունները, հույս ունենք, որ նման կառուցողական երկխոսություն կստեղծվի նաև ձեր հետ»,–նկատել է Պուտինը։

Իր հերթին Գութերիշն ընդգծել է ՌԴ վճռորոշ դերը ինչպես ՄԱԿ շրջանակներում, այնպես էլ միջազգային հարաբերությունների մյուս բնագավառներում՝ հավելելով, որ ՌԴ հետ լավ հարաբերությունները միջազգային հնարությանն օգտակար լինելու հիմնական պայմանն են։

Ավելի վաղ Գութերիշը նշել էր, որ կազմակերպության համար առաջնային կարևորություն ունի սիրիական հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը