Աշխարհ

25.11.2016 08:35


Մխիթարյանը մասնակցել է «Ֆեյենորդի» հետ հանդիպմանը և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Մխիթարյանը մասնակցել է «Ֆեյենորդի» հետ հանդիպմանը և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆեյենորդին» և 4:0 հաշվով հաղթանակ տոնել:

Գոլերը` Ուեյն Ռունի 35 Խուան Մատա 69 Բրեդ Ջոնս 75 (ինքն.) Ջեսի Լինգարդ 90+2

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել, փոխարինվել է 82-րդ րոպեին: Նա 61-րդ րոպեին դարպասը գրավելու հնարավորություն է ունեցել:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով A խմբի երկրորդ հորիզոնականում է: Խմբային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Ֆեներբախչեն»: Խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է ուկրաինական «Զարյային»:

Նշենք, որ 27-ամյա Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ֆեյենորդի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա հսկայական առավելությամբ հաղթել է թվիթերյան էջում անցկացված քվեարկությունում՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից և Խուան Մատայից:

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ուրախ է վերադառնալու համար:

«Հաճելի էր նորից խաղը սկսել առաջին րոպեից: Ես փորձեցի ցույց տալ իմ լավագույն խաղը, և կարծում եմ, որ թիմը լավ արդյունքի հասավ: Շատ դժվար էր նայել թիմին կողքից, բայց պետք է եռանդ ունենալ, շատ աշխատել և փորձել օգտագործել մյուս հնարավորությունը»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ սա նոր սկիզբ է իր համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը