Աշխարհ

25.11.2016 10:50


ԱՄՆ–ը Սիրիայում առաջին ռազմական կորուստն է գրանցել

ԱՄՆ–ը Սիրիայում առաջին ռազմական կորուստն է գրանցել
Սիրիայում «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի կողմից տարվող հատուկ գործողության ժամանակ ամերիկացի զինծառայող է զոհվել։

Ինչպես հայտնում է «The Washington Post»–ը՝ Պենտագոնի հայտարարությանը հղումով, զինվորը զոհվել է ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով Այն–Իսայում՝ Ռաքքայից հյուսիս–արևմուտք։

Պարբերականը նշում է, որ դա Սիրիայում ԱՄՆ–ի առաջին ռազմական կորուստն է 2015–ի հոկտեմբերից ի վեր, երբ այնտեղ ամերիկյան հատուկջոկատայինների զորակազմ ուղարկվեց։ Զոհվածի անունն ու մարտական կոչումը չեն նշվում։

RT–ն հիշեցնում է՝ ի տարբերություն իրաքյան Մոսուլի՝ ամերիկացիները Ռաքքայում չունեն տեղի իշխանությունների թույլտվությունը հատուկ գործողություն իրականացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը