Աշխարհ

25.11.2016 13:30


Էրդողանը ԵՄ–ին սպառնացել է բացել սահմանները ներգաղթյալների առաջ

Էրդողանը ԵՄ–ին սպառնացել է բացել սահմանները ներգաղթյալների առաջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ներգաղթյալների առաջ բացել Եվրամիության հետ սահմանները թուրքական իշխանությունների դեմ ուղղված ԵՄ քաղաքականության շարունակության դեպքում։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Եթե դուք շարունակեք այդպես, այդ սահմանները կբացվեն»,–ասել է թուրք առաջնորդը։

Նա նաև նշել է՝ ոչ իր, ոչ էլ Թուրքիայի ժողովրդի վրա չեն ազդի Եվրախորհրդարանի սպառնալիքները։

Հիշեցնենք՝ նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը