Աշխարհ

26.11.2016 13:02


Սերխիո Ռոմերո. «Մխիթարյանը թիմի խաղը կառուցող ֆուտբոլիստներից կարող է դառնալ»

Սերխիո Ռոմերո. «Մխիթարյանը թիմի խաղը կառուցող ֆուտբոլիստներից կարող է դառնալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդին» 4:0 հաշվով հաղթելուց հետո խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Միկին արտակարգ հանդիպում անցկացրեց, ինչը կարևոր էր նրա համար։ Եթե նա ավելի շատ խաղա, կվերադարձնի այն մարզավիճակը, որն ուներ «Բորուսիայում»։ Հենրիխը կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ մեզ համար, ով կարող է կառուցել խաղը։ Մխիթարյանն իր տաղանդն ամեն օր ցուցադրում է մարզումների ժամանակ»,-Ռոմերոյի խոսքը մեջբերում է «Daily Star»-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը