Աշխարհ

26.11.2016 14:40


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ աշխատանքը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Որոշվել է երկու երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և հատուկ ծառայությունների մակարդակով շարունակել ակտիվ երկխոսությունը՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ։

Քննարկվել են նաև ռուս-թուրքական քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության արդիական խնդիրները, այդ թվում՝ ամենատարբեր մակարդակներով սպասվող երկկողմ շփումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը