Կարծիք

26.11.2016 19:47


Սերժի ելույթը՝ կարճ

Սերժի ելույթը՝ կարճ

Սերժի ելույթը՝ կարճ.

Տնտեսությունը զարգացել է (դե երևի իր բիզնեսները նկատի ունի), սփյուռքից մենակ համագործակցելու ենք մեզ փող տվողների հետ, իսկ ով մեզ քննադատում է, իրենց հետ գործ չունենք, Կարենը կմնա վարչապետ, որովհետև գործող Սահմանադրությունով մինչև 2018թ․ Բաղրամյանում է իշխանությունը կենտրոնացված լինելու, Հյուսիս-հարավի 25 կմ-ի համար միլիոնավոր դոլարներ ենք ծախսել, որ տնտեսությունը կայուն լինի, մենք մաքրվել ենք, բայց Լիսկան ու Շմայսը դեռ կուսակցությունում են, աղքատները շատացել են, որովհետև դրսից քիչ փող են ուղարկել, այլ ոչ թե՝ մենք տնտեսության 50 տոկոսը վերցրել ենք մեզ, մենք հենվելու ենք ընտանեկան արժեքների վրա (սա սովետից է վերցված և նշանակում է, որ Սաշիկը ավելի շատ փայ է ունենալու)։

Ահա և վերջ, ցտեսություն։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը