Աշխարհ

28.11.2016 08:24


«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ»` ոչ ոքի. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ»` ոչ ոքի. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել «Վեսթ Հեմի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հանդիպման 2-րդ րոպեին հաշիվը բացել է «Վեսթ Հեմի» հարձակվող Դիաֆրա Սախոն: 21-րդ րոպեին նրան պատասխանել է տանտերերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը․ նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 65-րդ րոպեին:

Մխիթարյանը կարող էր գոլի հեղինակ դառնալ, բայց գնդակը դիպել է ուղղահայաց դարպասաձողին:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Վեսթ Հեմը» 12 միավորով 16-րդն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը