Լրահոս

03.11.2010 14:57


Կոմանդոսը չի տեսնում ղարաբաղյան հակամարտության ավարտը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ասել է, թե չի տեսնում ղարաբաղյան հակամարտության ավարտը։ «Չեմ տեսնում ու չեմ էլ հասկանում, թե դա ինչպես է լինելու»,-ասել է նա։ Ըստ բանախոսի՝ արցախյան հակամարտության կարգավորման միջնորդները փոխանակ գտնեն հակամարտության լուծման ճանապարահները՝ ավելի են խորացրել այն։ Ինչ վերաբերում է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ու դրա արդյունքներին, Տեր-Թադևոսյանն ասել է. «Լինելու է հերթական հանդիպումը, հերթական ձեռքսեղմումը։ Պետք է ինչ-որ բեկում լինի, որը չկա: Հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այդ առաջընթացը մտցնի, բայց դեռ չի ստացվում»։

Այս խորագրի վերջին նյութերը