Լրահոս

03.11.2010 15:08


Մոդիլյանիի նկարը վաճառվել է 69 մլն դոլարով

Մոդիլյանիի նկարը վաճառվել է 69 մլն դոլարով

Իտալացի քանդակագործ, հանրահայտ նկարիչ Ամադեո Մոդիլյանիի կտավներից մեկը՝ «Մերկ՝ բազմոցին նստած», «Սոթբիս» աճուրդում վաճառվել է մոտ 69 մլն դոլարով։ Դեռ երբեք նրա նկարներից որևէ մեկն այդքան թանկ չէր վաճառվել։ Մինչև աճուրդի հանելը մասնագետները նկարը 40 մլն դոլար էին գնահատել։

Նույն աճուրդում 19 մլն դոլարով վաճառվել է Մոդիլյանիի մեկ այլ կտավը ևս, որը նա նկարել է մահվանից մեկ տարի առաջ և որը պատկերում է կյանքի վերջին տարիներին նկարչի մուսան հանդիսացող Ժաննա Էբյուտերնին։

Նշենք, որ ինքը՝ նկարիչը, մահացել է ծայրահեղ աղքատության մեջ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը