Աշխարհ

30.11.2016 10:03


Դրոզդովն այցելել է հոսպիտալացված կնոջը, որին վրաերթի էր ենթարկել (տեսանյութ)

Դրոզդովն այցելել է հոսպիտալացված կնոջը, որին վրաերթի էր ենթարկել (տեսանյութ)

Հայտնի հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովն այցելել է հոսպիտալացված կնոջը, որին վրաերթի էր ենթարկել։

Նա խոստացել է կանոնավոր կերպով հիվանդանոց գնալ։

Հաղորդավարը, որը կնոջը մրգեր էր տարել, պատմել է, որ շատ է անհանգստանում կատարվածի առնչությամբ, և սարսափելի վիշտ է զգում։ Նա նաև հայտնել է, որ վթարի ենթարկված կինն էլ իրեն «փայլուն չի զգում», սակայն նրա վիճակի որոշ բարելավում նկատվում է։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27–ին Դրոզդովն իր վարած «Suzuki Grand Vitara»–ով Մոսկվայի հարավ–արևելքում վրաերթի էր ենթարկել 53–ամյա մի կնոջ։ ՃՏՊ–ից հետո նա անմիջապես օգնության է շտապել ու բժիշկներ կանչել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը