Աշխարհ

30.11.2016 10:35


Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռոմնին քաղաքականությունը քննարկել են գորտի թաթիկներով ապուրի շուրջ (լուսանկարներ)

Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռոմնին քաղաքականությունը քննարկել են գորտի թաթիկներով ապուրի շուրջ (լուսանկարներ)

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Միթ Ռոմնիի հետ։ Քաղաքական գործիչներն ընթրել են «Jean Georges» միշլենյան ռեստորանում, որը գտնվում է «Trump International Hotel»–ում։ Այս մասին հայտնում է CNN—ը։

Նրանց ընկերակցել է Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի ղեկավար Ռինս Փրիբասը։ Գործակալության թղթակիցը հայտնել է, որ Թրամփն ու Ռոմնին, չնայած իրենց վաղուցվա տարաձայնություններին, թշնամանք չեն ցուցաբերել և ժպտացել են։

CNN–ի տվյալներով՝ Թրամփը, Ռոմնին և Փրիբասն ընտրել են սխտորով և գորտի թաթերով ապուր, կատարներ, գազարով սուկի՝ ցիտրուսային ջնարակի մեջ, և ոչխարի կոտլետներ՝ սնկային սոուսով։ Որպես աղանդեր՝ երեքն էլ պատվիրել են շոկոլադե տորթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը