Աշխարհ

30.11.2016 10:30


Սիրիական բանակը խափանել է Դամասկոսը գրավելու «Ան Նուսրայի» զինյալների փորձը (տեսանյութ)

Սիրիական բանակը խափանել է Դամասկոսը գրավելու «Ան Նուսրայի» զինյալների փորձը (տեսանյութ)

Սիրիական բանակը վիժեցրել է «Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների ծրագրերը և թույլ չի տվել վերահսկողության տակ առնել գլխավոր ճանապարհը, որը Դամասկոսը կապում է ողջ երկրի հետ։

Դա «կյանքի զարկերակը» (այդպես են M5 մայրուղին անվանում Դամասկոսում) գրավելու զինյալների առաջին փորձը չէ։ Միայն այս տարի նրանք մոտ 2 տասնյակ անգամ նման փորձեր են արել, որոնք բոլորն էլ անհաջողությամբ են ավարտվել։

Նախօրեին դառը փորձով խրատված ահաբեկիչները որոշել են գրոհել ոչ թե հարավ–արևելքից, այլ հյուսիսից՝ սիրիա–լիբանանյան սահմանից։ Սակայն նրանք գլխի չեն ընկել, որ օդից իրենց տեղաշարժերին են հետևում սիրիացի հետախույզները։

Զինվորականների և «Հայրենիքի վահան» ազգային աշխարհազորի համատեղ գաղտնի գործողությանն է հետևել «Life.ru»–ի հատուկ թղթակից Արթուր Կեբեկովը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը