Աշխարհ

01.12.2016 08:36


Մխիթարյանը հաղթանակ է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին» և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Մխիթարյանը հաղթանակ է պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին» և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Անգլիայի լիգայի Գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով պարտության է մատնել «Վեսթ Հեմին»:

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: Նա փոխարինվել է խաղի 90-րդ րոպեին:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակիչ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ»՝ 4:1

Գոլերը՝ Իբրահիմովիչ (3, 90+1), Մարսիալ (48, 62) - Ֆլետչեր (35)

Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ընտրել են որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ես ոգևորված եմ թիմի ելույթից, իմ ելույթից: Մենք լավ աշխատանք կատարեցինք: Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն խաղը հաղթանակի հասնելու համար: «Վեսթ Հեմի» հետ նախորդ խաղը շատ լավ ստացվեց, թեպետ չհաղթեցինք, բայց այսօր, կարծում եմ, ամեն ինչ աշխատեց»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ նա լավագույնն էր ճանաչվել նաև «Ֆեյենորդի» հետ խաղում (4:0):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը