Աշխարհ

01.12.2016 11:04


Հռոմի պապը հանդիպել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ (տեսանյութ)

Հռոմի պապը հանդիպել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ (տեսանյութ)

Վատիկանում Մարտին Սկորսեզեի «Լռություն» ֆիլմի ցուցադրությունից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է ամերիկացի հայտնի կինոռեժիսորի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Վատիկանին հղումով։

Ֆիլմը նվիրված է Ճապոնիայում 17-րդ դարում քրիստոնյաների հալածանքներին:

Վատիկանի Առաքելական պալատում կայացած հանդիպմանը պոնտիֆիկոսը Սկորսեզեին պատմել է, որ կարդացել է ճապոնացի կաթոլիկ գրող Սյուսակո Էնդոյի վեպը, որի հիման վրա նկարահանված է ֆիլմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը