Աշխարհ

01.12.2016 11:35


Թրամփն ու Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ են կատարել ռուս–ամերիկյան հարաբերություններին։ Այս մասին նշվում է «Akorda.kz» կայքում։

«Նուրսուլթան Նազարբաևն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է 3 կարևոր ոլորտի վրա, որոնցում կարելի կլինի խորացնել ռուս–ամերիկյան հարաբերությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի, ուկրաինական ճգնաժամի կարգավորման և գլոբալ միջուկային անվտանգության ամրապնդման»,–ասվում է հաղորդագրությունում։

Իր հերթին Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո մեծ լավատեսությամբ է նայում Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների լավացման հեռանկարներին։

Զրուցակիցները նաև խոսել են ղազախ–ամերիկյան բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին, Թրամփն էլ ցանկություն է հայտնել մոտ ժամանակներս տեսնել Նազարբաևին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը