Աշխարհ

01.12.2016 13:06


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու մասին Էրդողանի հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է «Անադոլուն»։

Քննարկման հիմնական թեման եղել է Հալեպում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, խուսափել է մանրամասներ հայտնել հեռախոսազրույցից՝ միայն նշելով, որ նախագահների միջև տեղի է ունեցել «կարծիքների լայն փոխանակում»:

Հիշեցնենք՝ թուրք առաջնորդը խոստովանել էր, որ Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության գլխավոր նպատակը Բաշար Ասադին իշխանազրկելն է: Այդ առնչությամբ Կրեմլն Էրդողանից պարզաբանում էր պահանջել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը