Լրահոս

01.12.2016 16:05


Մաստարա գյուղի մոտ «KIA»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ

Մաստարա գյուղի մոտ «KIA»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.41-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KIA» մակնիշի 35 DF 150 պ/հ (վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը