Քաղաքական

02.12.2016 11:48


Նշանակվել է վարչապետի խորհրդական

Նշանակվել է վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Ավակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Ավակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,–ասված է որոշման մեջ:

Արմեն Ավակյանը ծնվել է 1986 թ. մարտի 21-ին՝ Թեհրանում: 2007-2008 թթ. զբաղեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի, 2009 -2016 թթ. «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով փոխտնօրենի և ռեգիոնալ տնօրենի պաշտոնը: 2010-2011 թթ. եղել է «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը