Աշխարհ

02.12.2016 13:46


Ահաբեկիչները հանձնել են Դամասկոսի մոտ գտնվող քաղաքներից մեկը

Ահաբեկիչները հանձնել են Դամասկոսի մոտ գտնվող քաղաքներից մեկը

Ահաբեկիչները, որոնք վերահսկում էին Դամասկոսի ծայրամասում գտնվող Հան աշ Շիհ քաղաքը, այն հանձնել են կառավարական զորքերին։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն՝ հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին հղումով։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գրոհայինները սիրիական բանակին են հանձնել 2 տանկ, 4 զենիթային զարքավորում, 2 հետևակի մարտական մեքենա, 400 միավոր զենք և ամերիկյան արտադրության 3 հակատանկային կառավարվող հրթիռ։

Նշվում է, որ նոյեմբերի 28–ից դեկտեմբերի 1–ը սիրիական իշխանությունների տրամադրած ավտոբուսներով քաղաքից 3010 մարդ է տեղափոխվել (1846 գրոհային և նրանց ընտանիքների 1164 անդամ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը