Աշխարհ

02.12.2016 18:29


ՌԴ–ում դեռահասը համակարգչային մկնիկ է ստեղծել ձեռք չունեցող մարդկանց համար (լուսանկար)

ՌԴ–ում դեռահասը համակարգչային մկնիկ է ստեղծել ձեռք չունեցող մարդկանց համար (լուսանկար)

Ռուսաստանի Քուշվա քաղաքի թիվ 1 դպրոցի 11–րդ դասարանի աշակերտ Սերգեյ Խալյավինը համակարգչային մկնիկ է ստեղծել ձեռք չունեցող մարդկանց համար։ Նա պլատան և կառավարող կոճակները տեղադրել է սանդալի մեջ։ Նաև պատել է այն լուսարձակող շերտով, որպեսզի մթության մեջ հեշտ լինի գտնել։ Այս մասին հաղորդում է TJ–ն։

Խալյավինը բացատրել է, որ այդկերպ որոշել է օգնել իր ընկերոջը, ով չէր կարողանում աշխատել համակարգչով, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր նմանատիպ խնդիր ունեն։

Այժմ դպրոցականը ծրագրում է մկնիկն առանց լարի դարձնել և մեջը մարտկոց տեղադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը