Կարծիք

02.12.2016 16:54


Եթե պատրաստ էիք օգնել մեկին, ապա ինչո՞ւ նույնկերպ չեք վերաբերվում մեր մյուս հայրենակիցներին

Եթե պատրաստ էիք օգնել մեկին, ապա ինչո՞ւ նույնկերպ չեք վերաբերվում մեր մյուս հայրենակիցներին

Աշխարհը խանքարեցիր իմ մասիս շատ շնօրհակալ եմ քեզ բայթց խնդրեմ ես օգնութիունը միայն աստուծմէ կնդունիմ կիմա ճան
https://web.facebook.com/kzs24

Ահա՛, այսպիսի նամակ ստացա Քեսապից հայրենիք վերադարձած Գևորգ Սարգիսեանից, որի մասին ՖԲ-ի իմ էջում գրառում էի կատարել https://web.facebook.com/kima.yeghiazaryan/posts/1178478998907246?_rdr
Իմ գրառմանը շատերը արձագանքեցին, շատերը խնդրեցին Գևորգի հեռախոսահամարը՝ վերջինիս աջակցելու նպատակով: Աջակցել ցանկացողներին տվեցի նրա բջջայինի համարը:
Բայց Գևորգը, փաստորեն, Աստծո օգնությունից բացի, ոչ մեկի օգնությունը չի ընդունում:
Ես էլ Գևորգին աջակցել ցանկացողներին այլ մարդկանց հասցեներ նշեցի, որոնք ոչ պակաս ահավոր վիճակում են ապրում. մեր կողքին ապրող՝ ինֆարկտ ու ինսուլտ ստացած մարդիկ են կամ՝ երկու ուսանող ունեցող ընտանիքներ են, ծնողները չեն աշխատում և չեն կարողանում ուսման վարձը վճարել:
Եվ ապշեցի, որ այլ հասցեների դեպքում իմ խնդրանքը մերժեցին...
Աստված տա, որ Գևորգը չհեռանա հայրենիքից: Մնա՛: Բայց հեռանալու է հաստա՛տ:
Մնացողը ինֆարկտ ու ինսուլտ ստացած կամ երկու ուսանող ունեցող ու վարձավճարները մուծել չկարողացող մարդիկ են...
Եթե պատրաստ էիք օգնել մեկին, ապա ինչո՞ւ նույնկերպ չեք վերաբերվում մեր մյուս հայրենակիցներին, որոնք հայրենիք են պահում...

Իսկ ընդհանրապես՝ ասեմ, որ այս պատմության մեջ ես ակամա հայտնվեցի: Եթե անտարբեր մարդ լինեի, երբե՛ք չէի էլ գրի ու չէի էլ զարմանա...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը