Աշխարհ

03.12.2016 10:50


Քիմ Քարդաշյանը խնջույք է կազմակերպել Քանյե Ուեսթի վերադարձի պատվին (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը խնջույք է կազմակերպել Քանյե Ուեսթի վերադարձի պատվին (լուսանկար)

Քանյե Ուեսթի հարազատներն իսկական տոն են կազմակերպել նրա՝ հիվանդանոցից վերադառնալու պատվին։ Հիշեցնենք՝ հայտնի ռեփերը հայտնվել էր հիվանդանոցում ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ «հյուծում» ախտորոշմամբ։ Այս մասին հաղորդում է «US Magazine»–ը։

Աղբյուրների տվյալներով՝ դա ընդամենը «փոքրիկ տնական խնջույք էր՝ թխվածքով»։

Բացի այդ, Քանյե Ուեսթի դուրս գրման օրը Քլոե Քարդաշյանի միկրոբլոգում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ երևում էր, որ հյուրասենյակը լի է աստղի ձևով փուչիկներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը