Աշխարհ

03.12.2016 11:40


«Էլ Կլասիկո». այսօր «Բարսելոնան» կմրցի «Ռեալի» հետ

«Էլ Կլասիկո». այսօր «Բարսելոնան» կմրցի «Ռեալի» հետ

Այսօր Իսպանիայի ազգային առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կկայանա հայտնի «Էլ Կլասիկոն»՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» դիմակայությունը։

Մադրիդցիները, որոնք այս մրցաշրջանում ոչ մի խաղ չեն պարտվել, ներկայումս գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ 13 տուրում հավաքելով 33 միավոր, և առաջնության լավագույն գրոհողն են. գնդակների տարբերությունը 36:11 է։

Կապտանռնագույնները միավորներ են կորցրել Լա Լիգայի 2 դիմակայությունում անընդմեջ՝ ոչ ոքի խաղալով «Մալագայի» (0:0) և «Ռեալ Սոսիեդադի» հետ (1:1)։ Ներկայումս կատալոնական ակումբը 27 միավորով 2–րդ տեղում է։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 19:15–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը