Աշխարհ

03.12.2016 22:13


Ահաբեկչություն նախապատրաստող մահապարտի են վնասազերծել Բաքվում

Ահաբեկչություն նախապատրաստող մահապարտի են վնասազերծել Բաքվում

Ադրբեջանում իրավապահները վնասազերծել են ահաբեկչի, ով փորձել է Բաքվի առևտրի կենտրոններից մեկում գործի դնել մահապարտի գոտին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն`հղում կատարելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությանը:

Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, 38-ամյա Էմին Ջամին՝ «Բինա» առևտրի կենտրոնի մոտ: Նա դիմադրություն է ցույց տվել։

Ջամին 2007թ․ դատապարտվել էր ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով: 2016թ․ դուրս է եկել բանտից և վերականգնել կապերը ահաբեկիչների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը