Լրահոս

04.12.2016 11:19


Գորիս-Կապան ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

Գորիս-Կապան ավտոճանապարհը մաքրվել է քարաբեկորներից

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կիլոմետրում՝ Գորիս - Կապան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 100 խմ ծավալով:

Գորիսի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում ճանապարհի երթևեկելի մասը մաքրել են քարաբեկորներից: Արագ և ինտենսիվ աշխատանքի արդյունքում Գորիս - Կապան ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը