Աշխարհ

04.12.2016 22:02


«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինել է Մխիթարյանին և չի կարողացել պահպանել հաշիվը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինել է Մխիթարյանին և չի կարողացել պահպանել հաշիվը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել է «Էվերթոնին»։

Հանդիպման հաշիվը բացվել է 43-րդ րոպեին․ գնդակն «Էվերթոնի» դատարկ դարպասն ուղարկել է Զլատան Իբրահիմովիչը՝ օգտվելով դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի սխալից։

Երկրորդ խաղակեսի 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ մտած Մարուան Ֆելաինին խախտում է թույլ տվել սեփական տուգանային հրապարակում և տանտերերը ստացել են 11 մետրանոց հարվածի իրավունք։ Այն անվրեպ իրացրել է Լեյթոն Բեյնսը:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով զբաղեցրեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը՝ 6 միավորով զիջելով 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»:

«Էվերթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1

Գոլերը՝ Բեյնս (86, 11 մետրանոց) - Իբրահիմովիչ (43)

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը