Լրահոս

04.12.2016 22:21


Թումոյի այգու մոտ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին

Թումոյի այգու մոտ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Թումոյի այգու մոտակայքում, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, տուժածներ չկան, առկա է վառելիքաքսուքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 89 ՍՍ 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը