Լրահոս

04.12.2016 22:24


Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ

Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Opel Corsa մակնիշի 34 TZ 765 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 6 մ) և կողաշրջվել (վարորդ՝ 1979 թ. ծնված Ս. Ա.):

Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ն. Հ.-ը, 1984 թ. ծնված Զ. Բ.-ը և 2004 թ. ծնված Լ. Չ.-ը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը