Աշխարհ

05.12.2016 16:05


«Time»–ի ընթերցողները Հնդկաստանի վարչապետին «տարվա մարդ» են ընտրել

«Time»–ի ընթերցողները Հնդկաստանի վարչապետին «տարվա մարդ» են ընտրել

«Time»–ի ընթերցողները Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին «տարվա մարդ» են ընտրել։ Մոդիին իր ձայնն է տվել ընթերցողների 18%–ը։

Նրա մրցակիցներ Բարաք Օբաման, Դոնալդ Թրամփը և Ջուլիան Ասանժը 7% են հավաքել, նրանց 6%–ով հետևում է Վլադիմիր Պուտինը։ Ընթերցողները նաև իրենց համակրանքն են արտահայտել Հիլարի Քլինթոնի (4%) և Մարկ Ցուկերբերգի հանդեպ (2%)։

«Time»–ը «տարվա մարդ» կոչման հաղթողին կհայտարարի դեկտեմբերի 7–ին, որը կապ չունի ընթերցողների ընտրության հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը