Աշխարհ

07.12.2016 00:01


Հենրիխ Մխիթարյան. «Երբեք վատ հարաբերությունների մեջ չեմ եղել մարզչի հետ»

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք վատ հարաբերությունների մեջ չեմ եղել մարզչի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Sky Sports»-ին խոստովանել է, որ ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ թիմում, սակայն նշել է, որ մինչև այժմ չստացած խաղաժամանակի պատճառը ոչ թե Մոուրինյոն է, այլ ինքը։

«Ես երբեք վատ հարաբերությունների մեջ չեմ եղել մարզչի հետ, միշտ էլ ամեն ինչ լավ է եղել։ Խնդիրը նա չէ, այլ ես։ Այժմ ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ հնարավորությունը, և ես հետևելու եմ դրան, քանի որ այն շատ կարևոր է ինձ համար։ Շատ եմ ուզում խաղալ և դառնալ «Մանչեսթեր Յունայթիդի» մի մասը»,–ասել է Մխիթարյանը։

«Կարծում էի, որ այստեղ առաջնորդը կլինեմ։ Սակայն երբ թիմ մտա, տեսա, որ «Մանչեսթեր Յունայթիդը» 25 խաղացող ունի, ովքեր պայքարում են կազմում իրենց տեղը զբաղեցնելու համար։ Այդ ժամանակ հասկացա, որ հեշտ չի լինելու։ Ես լավ խաղ եմ ունեցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ, սակայն այդ մասին կարելի է մոռանալ։ Պետք է շարունակել աշխատել»,–հավելել է Հենրիխ Մխիթարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը