Աշխարհ

07.12.2016 11:55


Օբամա. «Ծայրահեղականությունը տարիներով կմնա մեզ հետ»

Օբամա. «Ծայրահեղականությունը տարիներով կմնա մեզ հետ»

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ծայրահեղականության դեմ պայքարը շատ ժամանակ կպահանջի։

Ամերիկացի առաջնորդը նման միտք է հայտնել ԱՄՆ ՌՕՈՒ–ի Մաքդիլի բազայում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված իր ելույթում, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքով։

«Խոսել այն մասին, որ մենք հաջողության ենք հասնում, նույնը չէ, որ ասենք՝ աշխատանքն արված է։ Մենք գիտենք, որ մահացու սպառնալիքը շարունակում է մնալ, որ այս կամ այլ ձևով բռնի ծայրահեղականությունը տարիներով կմնա մեզ հետ»,–նշել է Օբաման։

ԱՄՆ ղեկավարն ընդգծել է՝ աշխարհի շատ մասերում, հատկապես Մերձավոր Արևելքում «խափանվել է տարիներ շարունակ հաստատված կարգը», և անկառավարելի ուժերի դեմ պայքարին մի քանի սերունդ կներգրավվի։

Օբաման նաև իր անհանգստություն է հայտնել իսլամը խեղաթյուրող կեղծ քարոզիչների և միայնակ ահաբեկիչների համար, որոնք ծայրահեղականանում են առցանց տարբերակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը