Աշխարհ

07.12.2016 15:23


Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել

Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 6-ը՝ վիրավորվել

Դեկտեմբերի 7-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտ Թուրքիայի զինուժի հատուկ նշանակության ուժերի գումարտակի դիրքավորման շրջանում: Սպանվել է առնվազն 1, վիրավորվել՝ 6 թուրք զինծառայող: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Վիրավորները տեղափոխվել են Թուրքիայի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ:

Դեպքից հետո ԻՊ զինյալների և Թուրքիայի զինուժի միջև բախումներ են սկսել, որոշ տվյալներով դրանք դեռևս շարունակվում են:

Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի փոխանցմամբ՝ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը